Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Սրբազանը դրականորեն տարբերվում է գործող իշխանության առաջին դեմքերից

Սրբազանը դրականորեն տարբերվում է գործող իշխանության առաջին դեմքերից
09.06.2024 | 15:54

Դիտեցի պատվելի Բագրատ Սրբազանի բրիֆինգը միջազգային ԶԼՄ-ների հետ:

Օրինակ, ինձ հոգեհարազատ են նրա դիտարկումները բալանսավորված արտաքին քաղաքականության անհրաժեշտության հարցում:

Այլ հարցերում հստակության, կոնկրետ բանաձևերի բացակայություն կար, բայց էական է այն հանգամանքը, որ շարժման առաջնորդի խոսքում չկային այնպիսի շեշտադրումներ, որոնք կարող են վնասել Հայաստանին:

Թեկուզ և այս հանգամանքով Բագրատ Սրբազանը դրականորեն տարբերվում է գործող իշխանության առաջին դեմքերից:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2153

Մեկնաբանություններ